Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Միքայել Մինասյան. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ապուշ է

Միքայել Մինասյան. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը ապուշ է
28.12.2020 | 15:50

Շարունակում եմ պնդել՝ ՀԱՊԿ-ում մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու նախատեսված եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը՝ արձագանքելով 2020-ի սեպտեմբերի 1-ին Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հասցեագրած նամակի հրապարակման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի պարզաբանմանը:


«ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։
Առաջին. պարզվեց՝ Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։
Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։
Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է, քանի որ միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում:


Շարունակում եմ պնդել, որ ՀԱՊԿ հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում խաղարկվել է մի իրավիճակ, որում մեկին մեկ մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու այդ սցենարի պարագայում նախտեսված է եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Ավելին` փաստաթղթերի փաթեթում ներառված են նաև օգնության դիմելու հայտերի ձևաթղթերը:


Հ.Գ. պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ:
Հ.Գ. Գ. Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել: Վստահ եմ՝ գիտի, և իրեն մեկ է։
Իրենց տեսակն է դա՝ անուղեղ ու անհայրենիք»,- գրել է Մինասյանը։

Դիտվել է՝ 4105

Մեկնաբանություններ